Եզոպոսը քաղաքում խաղաղ զբոսնելիս նրա
ճամփան կտրում է մի զինվոր, որ հարցնում է.
- Կանգնի՛ր, ո՞ւր ես գնում:
- Չգիտեմ,- պատասխանում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ չգիտես... հապա իսկույն պատասխանի՛ր...
- Չգիտեմ,- նորից համառում է Եզոպոսը:
Զինվորը զայրանալով կանչում է պահապաններին եւ պատվիրում է բանտ տանել Եզոպոսին: Երբ ցանկանում են Եզոպոսին բռնի տանել, նա շրջվում եւ ասում է.
- Տեսա՞ր բարեկամ, ես քեզ ճշմարտությունն ասացի. ախր ես չգիտեի որ բանտ եմ գնալու...
Զինվորը ծիծաղում եւ արձակում է Եզոպոսին...

* * *
Սամոս կղզում ապրում էր իմաստակ Քսանթոսը: Մի օր Քսանթոսը երեք
ստրուկ է տեսնում շուկայում, երկուսը գեղեցկատես, իսկ երրորդը՝ անասելի տգեղ
(Եզոպոսը)...
- Ի՞նչ եք կարողանում անել,- հարցնում է Քսանթոսը:
- Ամեն ինչ,- պատասխանում են երկուսը:
- Ոչինչ,- ասում է Եզոպոսը:
- Ինչպե՞ս թե՝ ոչինչ,- զարմանում է Քսանթոսը:
- Իմ ընկերներն արդեն ամեն բան կարողանում են, ինձ ոչինչ չթողեցին:
- Ուզո՞ւմ ես գնեմ քեզ:
- Իսկ քեզ համար միեւնույն չէ՞, թե ես ինչ եմ ցանկանում... իբրեւ խորհրդատու գնիր՝ այն ժամանակ կասեմ:
- Դու մի՞շտ ես այդքան լեզվանի:
- Խոսող թռչունների համար ավելի թանկ են վճարում:
- Ախր դու շատ տգեղ ես:
- Մառանի տակառներն էլ տձեւ են, բայց պարունակությունը փառահեղ է:
Զարմացավ Քսանթոսը Եզոպոսի պատասխանների վրա եւ գնեց նրան...

Քսանթոսը ցանկացավ բաղնիք գնալ և Եզոպոսին
ուղարկեց իմանալու շա՞տ մարդ կա այնտեղ, թե՝ ոչ: Եզոպոսը վերադարձավ ասելով, թե ընդամենը
մեկ մարդ կա բաղնիքում: Քսանթոսն ուրախացած ճանապարհվում է այնտեղ և հայտնաբերում,
որ քաղաքային բաղնիքը լի է այցելուներով:
- Ինչո՞ւ ինձ ստեցիր, տխմա՛ր, թե մեկ
մարդ կա բաղնիքում,- զայրանում է Քսանթոսը:
- Բնավ էլ չեմ ստել, երբ եկա բաղնիք,
տեսա, որ մուտքի առջև մի քար է ընկած... ամենքը սայթաքում էին, հայհոյում և անցնում,
միայն մի հոգի վերջապես բարձրացրեց և մի կողմ դրեց քարը... դա էր միջի մարդը,- պատասխանեց
Եզոպոսը:
Նկատեք, որ իմաստուն առակասաց Եզոպոսին չեն սիրում այն կենդանիները, որոնք իբրև չար հերոսներ են ներկայանում նրա պատմություններում...
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.