Իմաստը
աղջկան գայթակղեցնելու կամ հրապուրելու մեջ չէ, այլ գտնելու այնպիսի աղջկա՝ որին արժեր
հրապուրել...
* * *
Երիտասարդ
աղջիկն, ըստ իս, չպետք է իրեն "հետաքրքիր աղջիկ" ներկայացնի... Կանացի ամաչկոտությունն
ամենագրավիչ և ողջախոհ սեթևեթանքն է... Տղամարդկանց աչքին հետաքրքիր թվալ ջանացողը
կորցնում է կանացիության գրավչությունը և եթե անգամ դուր է գալիս տղամարդկանց, ապա
սոսկ նրանց, ովքեր կորցրել են իրենց բնութագրիչ հատկանիշը՝ առնականությունը...
* * *
-
Մոռանա՞լ քեզ... էլ ինչի՞ մասին ես կկարողանայի հիշել այդ պարագային... Չէ՞ որ ես մոռացա
ինքս ինձ՝ միշտ քո մասին հիշելու համար... Մոռանալով քեզ՝ ես ստիպված կլինեի հիշել
իմ մասին, բայց հիշելով իմ մասին, միևնույն պահին ես չեմ կարող չհիշել քեզ... Մոռանա՞լ
քեզ... էլ ի՞նչ կմնար ուրեմն...
* * *
Սիրո
հավերժական իմաստը պարունակվում է հետևյալում՝ սիրո սկզբնավորման պահին սիրահարներն
ասես վերստին ծնվում են միմյանց համար...
* * *
Որքան
էլ որ սիրեցյալը համապատասխանում է հոգում փայփայած իդեալական կերպարին, այնուամենայնիվ
լինում են կասկածի պահեր, երբ աղջիկը զգում է, որ ինչ-որ բան պակասում է... Ուստի պետք
է թույլ տալ, որպեսզի միայնության պահերին նա կարողանա հաշտեցնել իդեալն ու իրականությունը...
* * *
Հետաքրքիր
է, հնարավոր չէ՞ այնպես բանաստեղծորեն դուրս պրծնել աղջկա սրտից, որպեսզի նա մնա
այն հպարտ համոզմանը, թե ձեր հարաբերությունն առաջինն իրեն է ձանձրացրել...
* * *
Կարծում
եմ, նա, ով չի կարողանում այն աստիճան տիրել աղջկա մտքին ու երևակայությանը, որպեսզի
նա տեսներ լոկ այն, ինչ ինքն է ցանկանում և չի կարողանում պոեզիայի ուժով տիրել նրա
հոգուն այնպես, որ աղջկա բոլոր գործողությունները կախված լինեն իրենից՝ այդպիսին սիրո
արվեստում միշտ եղել է ու կմնա սիրողական մակարդակի վրա...
* * *
Եթե
աղջիկը տրվել է ձեզ՝ նա կորցրել է իր զորությունը, զրկվել ամեն ինչից... Անմեղությունը
կնոջ կեցության իմաստն է...
* * *
Վայելքը
պետք է ըմպել կաթիլ առ կաթիլ...
Կարդացե՛ք գիրքը՝ Kierkegaard - The Seducer's Diary
Լսե՛ք վերջերս աշխարհին ներկայացված համանուն երաժշտական ստեղծագործությունը.
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.