Տիբեթի
բուդդայական հոգևոր առաջնորդ Դալայ Լամա XIV-ը (ծնվել է 1935թ.-ին, 1989թ.-ին դարձել
է Նոբելյան մրցանակակիր) արդի ժամանակների խոշոր մտածողներից և հասարակական գործիչներից
է: Վերջինս բազմաթիվ գրքերի հեղինակ է, պարբերաբար դասախոսություններով հանդես է գալիս
Եվրոպայի և Ամերիկայի համալսարաններում:
2004
թ.-ին տեղի ունեցած իր հարցազրույցներից մեկում Դալայ Լաման խոսել է ժամանակակից քաղաքակրթության
ճգնաժամի մասին և մի շարք խորհուրդներ է տվել, որոնց հետևելով մենք կկարողանանք առողջ
կենսակերպ որդեգրել: Արդի հասարակության խնդիրները մտածողը ձևակերպում է հետևյալ կերպ.
Մեր
տներն ավելի մեծ են դարձել, բայց ընտանիքները փոքրացել են...
Մենք
ավելի շքեղ հարմարություններ ունենք, բայց քիչ՝ ժամանակ...
Շատ
են գիտական կոչումները, բայց առողջ բանականությունը հազվագյուտ է...
Գիտելիքն
ավելացել է, իսկ սթափ դատելու կարողությունը՝ պակասել...
Մասնագետները
բազում են, բայց խնդիրներն ավելի են շատացել...
Դեղորայքը
շատանում է, բայց առողջությունը՝ նվազում...
Մենք
կտրել ենք Երկրից Լուսին ընկած հեռավորությունը, բայց դժվարանում ենք փողոցն անցնել
մեր դրացուն հանդիպելու համար...
Մենք
տեղեկատվության ահռելի ծավալների պահպանման համար ստեղծեցինք համակարգչային տեխնոլոգիաները,
բայց ավելի ու ավելի քիչ ենք շփվում միմյանց հետ...
Մենք
շահել ենք քանակապես, բայց տանուլ տվել՝ որակային առումով...
Մենք
ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ արագ են սնվում, բայց դանդաղ են յուրացնում,
մարդիկ բարձրահասակ են, բայց բարոյապես տկար, բարձր եկամուտներ ունեն, բայց մանրախնդիր
են...
Սա
մի ժամանակ է, երբ պատուհանից դուրս շատ բան կա, իսկ մեր ներսի սենյակն ամայի է...
Առաջնորդվե՛ք
այս խորհուրդներով և ճիշտ կապրեք ձեր կյանքը.
- Հետևե՛ք այս երեք կանոններին. հարգի՛ր քեզ, հարգի՛ր ուրիշներին և մի՛ խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից:
- Հիշե՛ք, որ այն՝ ինչ ցանկանում եք, իրականում ոչ միշտ է ձեզ անհրաժեշտ:
- Երբեմն պետք է հրաժարվել ձեզ համար ցանկալի բաներից, որպեսզի ձեռք բերեք դրանք:
- Ազա՛տ զգացեք ձեզ, բայց մի՛ խախտեք սահմանները:
- Սովորե՛ք օրենքները, որպեսզի իմանաք, թե ինչպես ճիշտ խախտել դրանք:
- Արժանավայել կյանք ապրեք, որպեսզի ծերության տարիներին բարի հիշողություններ ունենաք:
- Սիրո մթնոլորտը ձեր կյանքի հիմքն է:
- Նկատի ունեցե՛ք, որ մեծ սերը և մեծ հաջողությունները մեծ ռիսկերի հետ են կապված:
- Թույլ մի՛ տվեք, որպեսզի չնչին վեճերը խաթարեն մեծ մտերմությունը:
- Վիճելիս խոսեք միայն ներկայի մասին և մի՛ հիշեք անցյալը:
- Հիշե՛ք, որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է:
- Հիշե՛ք, որ հարաբերություններն առողջ են, եթե մարդիկ հիշում են ձեզ՝ ուր էլ որ լինեն:
- Եթե սխալվել եք՝ իսկույն ամեն բան արեք սխալը շտկելու համար:
- Իմացած եղեք, երբ դուք պարտվում եք աշխարհից՝ դուք չեք կորցնում կուտակված փորձը:
- Միայնակ պահերին երբեմն լսեք ինքներդ ձեզ:
- Ամեն տարի ուղևորվեք մի վայր, որտեղ չեք եղել նախկինում:
- Խնամե՛ք և սիրե՛ք Երկիրը:
- Կիսեք ուրիշների հետ ձեր գիտելիքները: Դա անմահության հասնելու միջոց է:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.