Monday, January 21, 2013

Ջ.Սպենսեր - Ո՞վ գողացավ իմ պանիրը


   Ամերիկացի հոգեբան Ջոնսոն Սպենսերի "Ո՞վ գողացավ իմ Պանիրը" ("Who Moved My Cheese?"-1998) գիրքը մեծ ճանաչում ձեռք բերեց մարդկանց վրա մոտիվացիոն մեծ ներգործություն ունենալու պատճառով: Գրքում ներկայացված այլաբանական պատմվածքի մեջ խոսվում է մարդկային անվերջ որոնումների մասին, երբ մենք գտնում կամ կորցնում ենք մեզ համար կյանքում ամենացանկալին (հեղինակը կոչում է այն "ՊԱՆԻՐ"): Այս գրքույկում խորհուրդներ են տրվում, թե ինչպե՞ս խուսափել մեր անփութության պատճառած կորուստներից և ինչպե՞ս արագ վերակառուցվել կյանքից ստացած հարվածներից հետո: Խորհուրդ կտամ ընթերցել այս ստեղծագործությունը, դա ձեզանից շատ ժամանակ չի խլի: Իսկ նրանց համար, ովքեր ծուլանում են գիրք կարդալ և վարժվել են fast food-ին՝ հերթականությամբ բերում եմ Սպենսերի ուղենիշերը...

Եվ այսպես՝

ü  Երջանկության գրավականը Պանրի սեփական բաժին ունենալն է:
ü  Որքան կարևոր է մարդու համար իր Պանիրը, այնքան մեծ է կապվածությունը:
ü  Պանիրը պետք է հաճախակի հոտոտել, որպեսզի ժամանակին նկատեք, որ այն փոխում է իր որակները:
ü  Հաղթահարե'ք ձեր վախը, ով փոխվելու ունակ չէ՝ չի գոյատևի:
ü  Նոր Պանիր գտնելու հույս կա միայն նոր ուղղությամբ շարժվելու դեպքում:
ü  Որքան ավելի հստակ եք պատկերացնում նոր Պանիր ձեռք բերելու քաղցրությունը, այնքան ավելի վաղ կգտնեք այն:
ü  Ձեր նախկինում ունեցած հայացքները ձեզ չեն մոտեցնում նոր Պանրին:
ü  Որքան շուտ մոռանաք հին Պանրի մասին, այնքան ավելի վաղ կգտնեք նորը:
ü  Առավել խելամիտ է լաբիրինթոսում նոր Պանիր փնտրել, քան առանց Պանրի անգործության մատնվել:
ü  Գնացե՛ք Պանրի ետևից և հաճույք ստացեք ձեր կյանքում կատարվող փոփոխություններից...

Կարդացե՛ք գիրքը ՌուսերենԱնգլերեն 

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.