Ին-Յան հարաբերության
սիմվոլիկ պատկերը ծանոթ է ամենքիս: Ինը՝ շրջանի սև կողմն է (սպիտակ կետով), իսկ Յանը՝
սպիտակը (սև կետով), որը երբեմն նաև փոխարինվում է կարմիրով: Առաջին հայացքից պարզունակ
այս պատկերն իրականում գոյաբանական և բարոյագիտական խորին իմաստ է պարունակում:
Ին-Յան դուալիստական
ուսմունքը ծագում է առել հին չինական բնափիլիսոփայությունից, հավանաբար Ք.ա. III-II
հազարամյակներում: Այն տեսական հիմք է հանդիսացել չինական գիտության, ավանդական բժշկության,
երաժշտության, կիրառական արվեստների և ռազմարվեստների (Ցիգուն, Տայցզիցյուան, Բագուաչժան)
համար: Չինական հնագույն փիլիսոփայական բնագրերից "Հերթագայությունների գրքում"
("I Ching"-Ք.ա. I հազ. սկիզբ) Ինը և Յանը խորհրդանշում են համապատասխանաբար
լույսն ու խավարը, ամուրը և փափուկը, բնության մեջ ներկա արական և իգական նախասկիզբները
կամ սուբստանցները: Ք.ա. V-III դդ.-ում անգամ փիլիսոփայական առանձին դպրոց գոյություն
ուներ, որը կրում էր Ին-Յան անունը: Դարերի ընթացքում հակադրությունների բևեռացումն
Ինի և Յանի միջոցով ավելի է խորանում և Նեոկոնֆուցիականության մեջ այս աբստրակտ հարաբերությունը
բացարձակ օրենքի դրություն է ստանում, համաձայն որի՝ հակադիր Ին և Յան ուժերը տիերզերքի
շարժիչ ուժերն են, որոնցով պայմանավորված է բնության մեջ դիտվող հավերժական հերթագայությունն
ու փոփոխականությունը: Այս սկզբունքը մենք գտնում ենք չին փիլիսոփաների ճնշող մեծամասնության
դիալեկտիկական ուսմունքներում:
Ին-Յան փոխհարաբերության
գաղափարը տարածվեց նաև ճապոնական փիլիսոփայության մեջ, պահպանելով միայն ֆիզիկական
իմաստը, մինչդեռ չինական փիլիսոփայության մեջ դարերի ընթացքում այն աստիճանաբար ստացավ
մետաֆիզիկական երանգ: Չինական փիլիսոփայական ժառանգության մասը կազմող "Նեյ-ցզին"
տրակտատում ընթերցում ենք հետևյալ տողերը.
- Մաքրամաքուր
Յան սուբստանցը հայտնում է իրեն երկնքում, իսկ թանձր Ին սուբստանցը՝ երկրում: Արեգակը
և լուսինը, շարժումը և դադարը արդյունք են Յան և Ին սուբստանցների գործունեության:
Յանը ծնունդ է տալիս և շունչ է հաղորդում ամեն ինչին, իսկ Ինը սնում և կերպարանք է
հաղորդում այդ ամենին:
Չինական բնափիլիսոփայությունն ուսուցանում է, որ իբրև Ին և Յան սուբստանցների փոխազդեցության և նրանց հավերժական պայքարի արդյունք առաջացել են բնության հինգ հիմնարար տարրերը՝ ջուրը, կրակը, փայտը, մետաղը և հողը, որոնցից ծագում է առնում բնության ողջ կենսաբազմազանությունը, մարդը ներառյալ: Հինգ հիմնարար տարրերը գտնվում են մշտական շարժման և ներդաշնակության մեջ՝ փոխադարձաբար ծնունդ տալով և մարելով միմյանց (տե՛ս գծապատկերը. կանաչ սլաքները ցուցադրում են հաջորդական առաջացումը, կարմիր սլաքները՝ փոխադարձ հաղթահարումը, իսկ կապույտ սլաքները՝ մարումը):
Չինական բնափիլիսոփայությունն ուսուցանում է, որ իբրև Ին և Յան սուբստանցների փոխազդեցության և նրանց հավերժական պայքարի արդյունք առաջացել են բնության հինգ հիմնարար տարրերը՝ ջուրը, կրակը, փայտը, մետաղը և հողը, որոնցից ծագում է առնում բնության ողջ կենսաբազմազանությունը, մարդը ներառյալ: Հինգ հիմնարար տարրերը գտնվում են մշտական շարժման և ներդաշնակության մեջ՝ փոխադարձաբար ծնունդ տալով և մարելով միմյանց (տե՛ս գծապատկերը. կանաչ սլաքները ցուցադրում են հաջորդական առաջացումը, կարմիր սլաքները՝ փոխադարձ հաղթահարումը, իսկ կապույտ սլաքները՝ մարումը):
Կոնֆուցիական
բարոյագիտության մեջ բարոյականության գաղափարը խարսխված է Ինի և Յանի հակադրության
սկզբունքի վրա, մինչդեռ Դաոիզմում հակադրությունն ու զանազանությունը անիրական են համարվում
և զգացական պատրանքների արդյունք, ուստի այս երկու սուբստանցների գործունեությունը
դիտվում է միասնության մեջ: Սակայն, ինչպիսին էլ որ լինի այս ուսմունքի մեկնաբանությունը,
ակնհայտ է, որ մենք ապրում ենք հակադրությունների աշխարհում, որոնք դիտվում են և՛ տիեզերքում,
և՛ բնության մեջ, բարոյականության շրջանակում ու մարդկային հարաբերություններում, և
անգամ մեր իսկ ներսում: Հստակ սահմանված է, որ ուժերից մեկն անկարող է իսպառ ճնշել մյուսին
և վերացնել նրա գոյությունը, ուստի մենք իբրև բանական արարածներ պետք է վերահսկենք
այս երկուսի գործունեությունը, այլ ոչ թե հանձնվենք դրանց կամայականությունների հոսանքին:
No comments:
Post a Comment
Note: Only a member of this blog may post a comment.