Քրիստոնեությունը
լինելով համաշխարհային կրոն, վիճակագրական տվյալներով իրականում գտնվում է փոքրամասնության
մեջ և՛ գլոբալ ներկայացման մեջ, և՛ առանձին երկրների կտրվածքով: Սա թուլություն չէ,
այլ բխում է հենց քրիստոնեության բնույթից: Ճշմարիտ քրիստոնեությունը կամ Եկեղեցին
միշտ էլ փոքրամասնության մեջ են եղել և՛ առաքելական շրջանում, և՛ միջնադարում քրիստոնեության
հաղթարշավի ժամանակ, և՛ մեր օրերում: Ավետարանում տեսնում ենք, որ քրիստոնեական Եկեղեցին
ներկայացված է իբրև մարդկային հասարակության մեջ գտնվող մի փոքրիկ կղզյակ: Անգամ Իսրայելում
Հիսուս Քրիստոսի քարոզչության շրջանում չնչին մասը ընդունեց նոր խոսքը: Առաքյալները
և հետագա հարյուրամյակների քարոզիչները ջանք չխնայեցին աշխարհի ամենահեռավոր անկյուններում
քրիստոնեությունը տարածելու համար, սակայն ինչպես Ավետարանում է ասված. "Սակավ
են ընտրյալները" (Մատթ. 22:14): Ես մեջբերում եմ այս խոսքերը ոչ թե այն գոռոզամտությամբ,
թե քրիստոնյաներն ընտրյալ վերնախավ են կազմում և բնավ չեմ արհամարհում մյուս կրոնների
և հավատալիքների հետևորդներին, պարզապես ցանկացա ցույց տալ, որ քրիստոնեության հիմնման
օրից ի վեր ավետարանիչների կողմից հստակ գիտակցված էր այն իրողությունը, որ այդ հավատի
կրողը լինելու է մարդկության փոքրամասնությունը:
Sunday, March 3, 2013
Wednesday, February 20, 2013
Ինչպե՞ս մատուցել քրիստոնեությունը
Քրիստոնեությունը
գրավեց աշխարհը քարոզչության կամ պարզ ասած՝ խոսքի միջոցով, և այս խոսքն այնքան ուժ
էր պարունակում իր մեջ, որ նրա դեմ պապանձվում էին աշխարհի իմաստունները և հզորները,
հասարակ մարդիկ և մեծատոհմիկները: Սակայն, մեր օրերում ես հաճախ տեսնում եմ, որ քրիստոնեության
թերի, սխալ (երբեմն անգամ ապաշնորհ) մատուցման պատճառով մարդիկ արհամարհում են քրիստոնեությունը
և նետում են այն թիկունքի ետևը:
Առաջին հերթին
հոգևորականը, բայց նաև յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա մատչելի և ընկալելի
կերպով բացատրել իր հավատի էությունը դիմացինին, որպեսզի անցկացնելով իր բանականության
ոսպնյակի միջով մարդը կարողանա հստակ որոշել՝ քրիստոնեությունը տեղ ո՞ւնի իր մտքում
և սրտում, թե՝ ոչ: Շատ հաճախ մենք քրիստոնեությունը մարդկանց հասցնելու մեր անկարողությունը
չընդունելով մեղադրում ենք դիմացինին, ով համառորեն չի ուզում հասկանալ և ընդունել
քրիստոնեության ճշմարտացիությունը, բայց իրականում թերացումը մերն է:
Քրիստոնեության
մասին խոսք բացելիս պետք է հաշվի առնել առաջին հերթին դիմացինի մտավոր հասունությունն
ու կրթվածության մակարդակը, հետաքրքրությունները, կարծիքը: Չի կարելի միևնույն մոտեցումը
կիրառել բարեպաշտ տատիկի, փիլիսոփայի, հավատի մասին պատկերացում չունեցող աշխարհիկ
մարդու և աթեիստի հետ զրույցի ժամանակ: Պետք է նախ գտնել զրույցի ճիշտ մեկնակետը, այն
գաղափարը, որի շուրջ կհյուսվի մտքերի կառուցողական և առողջ փոխանակումը: Կոնֆուցիոսն
ասել է, որ զրույցի ժամանակ հաճախ պատահող սխալմունքներից է խոսելն առանց դիմացինի
պատասխան արձագանքին հետևելու: Եթե խոսում եք և լսում միայն ինքներդ ձեզ՝ զրուցակիցը
մի քանի վայրկյանից կհիասթափվի ձեր խոսքերից և նրա մեջ կսկսի գրգռություն աճել և՛ ձեր
անձի, և՛ գաղափարների դեմ: Կարծում եմ նման դեպքերի առնչությամբ է Նիցշեն ասել իր այս
խոսքը. "Հավատացյալ մարդու հետ շփվելուց հետո ինձ մոտ ձեռքերս լվալու ցանկություն
է առաջանում": Ուրեմն ձեր անխոհեմությամբ դիմացինի մեջ գարշանք մի՛ հարուցեք:
Tuesday, February 12, 2013
Տերտուղիանոս. Աթենքի և Երուսաղեմի միջև
Quid ergo
Athenis et Hierosolymis? Tertullian
Ի՞նչ առնչություն
կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը... Տերտուղիանոս
Այս հռետորական
հարցը վերագրվում է լատին մատենագիր, փիլիսոփա, հռետոր և աստվածաբան Տերտուղիանոսին
(155-240թթ.): Անտիկ փիլիսոփայության և հռոմեական իրավունքի մեծ գիտակը 35 տարեկան
հասակում քրիստոնեություն ընդունելով կտրուկ փոխում է իր դիրքորոշումը փիլիսոփայական
գիտության նկատմամբ և դեմ է հանդես գալիս աստվածաբանական հարցերում վերջինիս կիրառությանը:
Ընթերցենք "Ուղղված հերձվածողներին" ("De praescriptione
haereticorum") երկի մի հատվածը.
Quid ergo Athenis
et Hierosolymis? Quid academiae et ecclesiae? Quid haereticis et Christianis?
Nostra institutio de Portico Solomonis est qui et ipse tradiderat Dominum in
simplicitate cordis esse quaerendum. [Viderint] qui Stoicum et Platonicum et
dialecticum Christianismum protulerunt. Nobis curiositate opus non est post
Christum Iesum nec inquisitione post Euangelium. Cum credimus, nihil
desideramus ultra credere. Hoc enim prius credimus non esse quod ultra credere
debeamus.
Ի՞նչ առնչություն
կարող են ունենալ Աթենքն ու Երուսաղեմը, Ակադեմիան և Եկեղեցին, կամ հերձվածողները և
քրիստոնյաները: Մեր ուսմունքը բխում է Սողոմոնի սրբազան գավթից, ով ինքն իսկ ուսուցանում
էր, թե Աստծուն պետք է փնտրել սրտի պարզությամբ: Կան այժմ այնպիսիք, ովքեր առաջ են
քաշում ստոյիկյան, պլատոնական կամ դիալեկտիկական քրիստոնեության գաղափարը: Բայց մենք
այսպիսի տարանջատումների կարիք չունենք, Հիսուս Քրիստոսից և Ավետարանից հետո հավատաքննություն
պետք չէ կատարել: Եթե մենք հավատում ենք, ուրեմն կարիք չունենք հավելյալ ապացույցների:
Առաջին հերթին մենք պետք է հավատանք, որ չկա մեկ այլ բան, որին մենք պարտավոր ենք հավատալ:
Thursday, February 7, 2013
Վարդանանք
Այսօր Վարդանանց տոնն է... Սա կարծում եմ առիթ է մեզ համար կրկին վերադառնալու մեր արմատներին: Թեև մերօրյա որոշ պատմաբանների և հրապարակախոսների կողմից նսեմացվում է Ավարայրի դերը և Վարդան Մամիկոնյանի սխրանքը, սակայն հուսով եմ չեք զլանա հպարտությամբ և երախտագիտությամբ հիշել մեր հերոսներին: "Հայ" ասելով մեր աչքերի առջև պետք է հառնեն Տիգրան Մեծն ու Վարդանը, Մաշտոցն ու Նարեկացին, այլ ոչ թե մերօրյա սնամեջ կերպարները:
Անկախ նրանից, պատմությունը մեզ ճշմարիտ փաստեր է հաղորդում թե՝ ոչ, հատկապես այս դարում, ազգը պետք է ունենա սեփական հերոսներ, որոնք կհիշեցնեն իր փառավոր անցյալը և կպահպանեն ձուլվելու վտանգից: Այս սպառնալիքը միշտ կախված է եղել մեր ազգի գլխին: Ընդունե՛ք, որ այսօր մեր ազգը օրեցօր կորցնում է իր նվիրական արժեքները՝ պատմությունը, գրականությունը, մշակույթը, քրիստոնեական հավատը... Մենք հայ կոչվելու իրավունք չունենք, եթե այս արժեքների կրողը և տարածողը չենք: Կիսագրագետ հայերենով խոսելը բավական չէ հայ համարվելու համար: Մեր նման կեցվածքով մենք անարգում ենք Վարդանանց հիշատակն, ովքեր ընկան այդ արժեքները պահպանելու համար:
Թեկուզ Վասակ Սյունին լիներ ամենաճարպիկ և հեռատես քաղաքական գործիչը, միևնույն է, խուսանավելով զորեղ ուժերի միջև ազգը չես պաշտպանի: Աստիճանաբար քեզ կպարտադրեն քայլ առ քայլ հրաժարվել այն ամենից, ինչ թանկ է քեզ համար: Մեր ազգը օրհասական պահին ընտրեց Ավարայրը և հաղթե՛ց, և ես հավատում եմ, որ հայ ազգի այդ ջիղը դեռևս կենդանի և ամուր է: Բայց թույլ մի՛ տվեք, որ կենաց-մահու իրավիճակ ստեղծվի, մենք տանուլ ենք տալիս փոքր ճակատամարտերում ամեն օր... այս օրն էլ Ավարայր է մեզ համար:
Ազգային ինքնության այս խնդիրները պետք է վերլուծվեն նաև փիլիսոփայական հարթության մեջ: Կարծում եմ, որ ազգային գաղափարախոսություն մշակելու գործում առաջին քայլը պետք է լինի Քրիստոնեության ընդունման և Գրերի գյուտի, Վարդանանց պատերազմի, Հայոց Մեծ Եղեռնի պատմական շրջադարձային իրողությունների քննումն ու համակարգումը: Մենք հայ ենք, բայց հաճախ ինքներս էլ չենք գիտակցում, թե որքան վսեմ, առաքինի ու հերոսական շունչ կա հայի ինքնության մեջ:
Դեռ երկար կարելի է խոսել Վարդանանց խորհրդի մասին, խոսքս շարունակեմ Հանրային Ռադիոյի եթերում մեկ տարվա վաղեմություն ունեցող իմ հաղորդմամբ.
Monday, February 4, 2013
Զուտ փիլիսոփայություն. Սոկրատես
Ֆեդրոս. Սոկրատե՛ս, ի՞նչ ես կարծում, որտե՞ղ նստենք ընթերցանությամբ զբաղվելու համար:
Սոկրատես. Գնանք Իլիս գետի երկայնքով, կնստենք մեզ դուր եկած խաղաղ մի անկյունում...
Պլատոն - Սոկրատյան երկեր. Ֆեդրոս 3c
Ես ուզում եմ խոսել ԶՈՒՏ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ մասին: Այս բառակապակցությանը
չեք հանդիպի մասնագիտական գրականության մեջ, այն ծագել է իմ մտքում: Փորձեմ մեկնել,
թե ինչ եմ հասկանում "զուտ փիլիսոփայություն" ասելով: Դարերի ընթացքում փիլիսոփայությունը
որպես մտածման և ճանաչման արվեստ ծնունդ է տվել բազում գիտությունների, ձևավորել է
քաղաքական ու հասարակական միտքը, վերլուծել է Աստծուն, մարդկանց և մեզ շրջապատող աշխարհը,
առհասարակ, դժվար է պատկերացնել մի ոլորտ որտեղ գոյություն չունենային փիլիսոփայական
հայեցակարգեր: Մարդկության պատմության մեջ փիլիսոփա կոչվելու իրավունք ունեցող հարյուրավոր
մտածողներ նոր մտքեր են բերել աշխարհ, կրկնել կամ նորովի են մեկնաբանել նախորդների
գաղափարները և հիմա դժվար է ասել՝ կա՞ արդյոք նոր բան արեգակի ներքո, թե այս ամենը
պարզապես նախասկզբնականի հավիտենական կրկնությունն է: Մի բան կարծում եմ, որ հստակ
է՝ զարգացման ներկա փուլում փիլիսոփայությունը ակնհայտորեն տարբերվում է անտիկ շրջանում
ծագում առած "Գիտությունների գիտության" կերպարից:
"Զուտ փիլիսոփայությունը" ես գտնում եմ Պլատոնի Սոկրատյան
տրամախոսությունների մեջ, որոնք թեև իրենց վրա կրում են Պլատոնի անկախ մտածողության
կնիքը, բայց ներկայացնում են անխառն Սոկրատյան դիսկուրսի արվեստը: Այդ ժամանակներում
կային տարբեր իմաստասիրական դպրոցներ, բայց ընդհանուր առմամբ փիլիսոփայությունը չուներ
կոնտեքստ (ֆեմինիստական, բիոէթիկական, կրոնական և այլն), չկար տեսություններ ստեղծելու
և հիմնավորելու պատվեր, դեռ չէին հայտնագործել էլեկտրականությունը, ինքնաթիռն ու բջջային
հեռախոսը, այլ նախնադարյան տգիտությունից ազատված մարդիկ, հայտնվելով հունական ազատ
հասարակության մեջ սկսում էին մտածել, ազատ ամեն տեսակի կաղապարներից:
Thursday, January 24, 2013
Մարտին Բուբեր - "Ես և Դու"
Մարտին Բուբերը (1878-1965) գերմանաբնակ նշանավոր հրեա գոյափիլիսոփա է: Իր "Ես և Դու" երկում մտածողը խոսում է Մարդ-Աստված անմիջական հարաբերության մասին: Այն չի կարող լինել "ես-նա" անորոշ և վերացական հարաբերություն, այլ պետք է վերածվի կենդանի և անձնավորված ԵՍ-ԴՈՒ շփման: Ստորև թարգմանաբար բերված է գրքի առաջաբանի մի հատված.
Աշխարհը
երկվությամբ է ներկայանում մարդուն, քանի որ երկակի է մարդ-աշխարհ հարաբերությունը:
Պատճառը մարդու կողմից արտաբերվող հիմնական բառերի երկվությունն է: Դրանք առանձին բառեր
չեն, այլ՝ բառազույգեր: Հիմնական բառերից մեկը ԵՍ-ԴՈՒ-ն է, իսկ մյուսը՝ ԵՍ-ՆԱ-ն (անկախ
"Նա"-ի սեռից): Ուստի երկվություն է պարունակում իր մեջ նաև մարդու ԵՍ-ը,
որովհետև ԵՍ-ԴՈՒ հիմնական բառի Ես-ը տարբերվում է ԵՍ-ՆԱ-ի մեջ ներկայացող Ես-ից:
Այս հիմնական
բառերը բխում են մարդու էությունից, սակայն ԵՍ-ԴՈՒ հիմնական բառն է միայն արտաբերվում
ողջ հոգով: ԵՍ-ն առանձնաբար գոյություն չունի: Երբ մարդն ասում է ԵՍ՝ հասկանում է ԵՍ-ԴՈՒ
կամ ԵՍ-ՆԱ հարաբերություններից մեկի ԵՍ-ը և հիշատակվող երկրորդ կողմը միշտ ներկա է
ԵՍ-ի մեջ: ԵՍ լինելը և ԵՍ ասելը տարբեր են իրարից, ինչպես պարզապես ԵՍ ասելը տարբերվում
է հիմնական բառերից մեկը արտասանելուց: Նա, ով արտաբերում է հիմնական բառը՝ մտնում
է հարաբերության մեջ:
ՆԱ-ի թագավորության
մեջ ամեն բան անորոշ է: Երբ ես ասում եմ. "Ես զգում եմ ինչ-որ բան", "Ես
պատկերացնում եմ ինչ-որ բան", "Ես ցանկանում եմ ինչ-որ բան" գործ եմ
ունենում անորոշ և հեռավոր առարկայի հետ: Այլ է սակայն ԴՈՒ-ի ոլորտը: Երբ մեկն ասում
է ԴՈՒ՝ չկա այլևս անորոշություն և նա մտնում է հարաբերության մեջ:
Monday, January 21, 2013
Ջ.Սպենսեր - Ո՞վ գողացավ իմ պանիրը
Ամերիկացի
հոգեբան Ջոնսոն Սպենսերի "Ո՞վ գողացավ իմ Պանիրը" ("Who Moved My Cheese?"-1998)
գիրքը մեծ ճանաչում ձեռք բերեց մարդկանց վրա մոտիվացիոն մեծ ներգործություն ունենալու
պատճառով: Գրքում ներկայացված այլաբանական պատմվածքի մեջ խոսվում է մարդկային անվերջ
որոնումների մասին, երբ մենք գտնում կամ կորցնում ենք մեզ համար կյանքում ամենացանկալին
(հեղինակը կոչում է այն "ՊԱՆԻՐ"): Այս գրքույկում խորհուրդներ են տրվում,
թե ինչպե՞ս խուսափել մեր անփութության պատճառած կորուստներից և ինչպե՞ս արագ վերակառուցվել
կյանքից ստացած հարվածներից հետո: Խորհուրդ կտամ ընթերցել այս ստեղծագործությունը,
դա ձեզանից շատ ժամանակ չի խլի: Իսկ նրանց համար, ովքեր ծուլանում են գիրք կարդալ և
վարժվել են fast food-ին՝ հերթականությամբ բերում եմ Սպենսերի ուղենիշերը...
Եվ այսպես՝
ü Երջանկության
գրավականը Պանրի սեփական բաժին ունենալն է:
ü Որքան կարևոր
է մարդու համար իր Պանիրը, այնքան մեծ է կապվածությունը:
ü Պանիրը պետք
է հաճախակի հոտոտել, որպեսզի ժամանակին նկատեք, որ այն փոխում է իր որակները:
ü Հաղթահարե'ք
ձեր վախը, ով փոխվելու ունակ չէ՝ չի գոյատևի:
ü Նոր Պանիր
գտնելու հույս կա միայն նոր ուղղությամբ շարժվելու դեպքում:
ü Որքան ավելի
հստակ եք պատկերացնում նոր Պանիր ձեռք բերելու քաղցրությունը, այնքան ավելի վաղ կգտնեք
այն:
ü Ձեր նախկինում
ունեցած հայացքները ձեզ չեն մոտեցնում նոր Պանրին:
ü Որքան շուտ
մոռանաք հին Պանրի մասին, այնքան ավելի վաղ կգտնեք նորը:
ü Առավել խելամիտ
է լաբիրինթոսում նոր Պանիր փնտրել, քան առանց Պանրի անգործության մատնվել:
ü Գնացե՛ք
Պանրի ետևից և հաճույք ստացեք ձեր կյանքում կատարվող փոփոխություններից...
Thursday, January 17, 2013
Հենրի Դեյվիդ Թորո - Ուոլդեն կամ կյանքն անտառում
Հենրի Դեյվիդ
Թորոն (1817-1862) ամերիկացի գրող է, մտածող, հասարակական գործիչ և նատուրալիստ:
1845-1847թթ.-ին Թորոն առանձնության մեջ ապրում էր Ուոլդենյան անտառում իր ձեռքով կառուցած
խրճիթում, սեփական ուժերով հայթայթելով կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչ: Հասարակությունից
առանձնանալու իր այս փորձի մասին Թորոն գրել է 1854թ.-ին՝ "Ուոլդեն կամ կյանքն
անտառում" գրքում: Վախճանվել է 45 տարեկան հասակում, տուբերկուլյոզից: Ստորև բերում
եմ հիշյալ գրքի արժեքավոր մի դրվագի թարգմանությունը.
Ես հեռացա անտառ, որովհետև ցանկանում էի ապրել գիտակից կյանքով, գործ ունենալ միայն կյանքի էական իրողությունների հետ, փորձել
ինչ-որ բան սովորել
դրանից,
որպեսզի
երբ
մահվան
պահը
գար,
չպարզվեր,
որ
բնավ
չեմ
ապրել:
Ես
չէի
ցանկանում
ապրել
նրանով,
ինչն
իրականում
կյանքը
չէ,
որովհետև
այն
չափազանց
թանկ
է,
ոչ
էլ
դիմել
ինքնահրաժարման,
քանի
դեռ
չկար
դրա
սուր
անհրաժեշտությունը:
Ես
տենչում
էի
խորամուխ
լինել
կյանքի
մեջ
և
ծծել
կյանքի
ողջ
ոսկրածուծը,
վճռականորեն
ապրել
սպարտայական
պարզությամբ,
որպեսզի
արմատախիլ
անեմ
այն
ամենն,
ինչ
կյանքը
չէ,
խորը
հնձելու
և
առավելագույնը
խուզելու
համար,
որպեսզի
կյանքն
անկյուն
մղեմ
և
այն
հանգեցնեմ
պարզագույն
տեսքի,
եթե
պարզվեր,
որ
այն
չնչին
է,
ինչ
արած,
հասու
լինեմ
նրա
իրական
ողջ
ոչնչությանը
ու
դրա
մասին
հայտարարեմ
ամբողջ
աշխարհին,
իսկ
եթե
այն
լեցուն
է
վեհ
իմաստով՝
ճանաչեմ
փորձառությամբ
և
այն
ճշմարտապես
ներկայացնեմ
իմ
հաջորդ
ստեղծագործության
մեջ:
Քանզի,
ինչպես
ինձ
է
թվում,
մարդկանց
մեծամասնությունը
տարօրինակ
կերպով
անորոշ
կարծիք
ունի
կյանքի
մասին՝
չիմանալով
Աստծո՞
պարգևն
է
այն,
թե՞
սատանայի,
և
որոշ
հապճեպությամբ
եզրակացնում
են,
որ
մարդու
գերագույն
նպատակը
երկրի
վրա
"Աստծուն
փառաբանելն
ու
հավետ
նրանով
ցնծալն
է":
Monday, January 14, 2013
Նիցշե - Հրի՛ր ընկնողին
Օ՜ եղբայրներ
իմ, միթե՞ ես դաժան եմ: Բայց ասում եմ ձեզ.
այն՝ ինչ ընկնում է, պետք է ավելի ուժգին
հրել...:
Եթե չեք կարողանում մեկին սովորեցնել ճախրել՝
սովորեցրեք նրան շուտափույթ
ցած գլորվել...
Այսպես խոսեց
Զրադաշտը
Իրոք, այս
խոսքերը դաժան կարող են թվալ: Չե՞ք ասի, թե. ինչպե՞ս կարելի է հրել ընկնողին, հակառակը՝
պետք է ձեռք մեկնել նրան, հնարավորություն տալ ոտքի կանգնելու: Բայց իրականում Նիցշեն
այս խոսքերով կյանքի դաս է տվել համայն մարդկությանը, տասնամյակներ առաջ կանխատեսելով
համաշխարհային բազմապիսի ճգնաժամները:
Նիցշեի մեկնաբանները
կարծում են, որ մտածողն այս դրվագում առաջին հերթին կրոնն է նկատի ունեցել: Դե ի՞նչ,
դեմ չեմ, թող այդպես լինի: Եթե կրոնը սոսկ խարխուլ կմախք է հիշեցնում և ծանր զնդանի
պես կախ է ընկած մարդկանց ոտքերից, ապա այն անտարակույս պետք է հրել դեպի անդունդը
և ես կլինեմ այդ աշխատանքը կատարողների առաջին շարքում: Սակայն մի կարևոր "բայց"
կա այստեղ, որը նշում են նաև Նիցշեին հաջորդող փիլիսոփաները՝ դեպի անդունդը ընկածին
հրելը նրա վրա վերջնական խաչ քաշելու նպատակ չունի, դա իրականում ամենամեծ օգնությունն
է, որ կարող ենք տրամադրել անհուսալի վիճակում հայտնվածին. հնարավորություն տալ հասնել
ծայրահեղության, որից արդեն իր ներքին ուժերի վրա հենվելով ընկածը կկարողանա վերապրել
ու վերածնվել կամ էլ վերջնականապես կկործանվի ու կանհայտանա:
Thursday, January 10, 2013
Սապֆո - Կանանց սերը գովերգողը
Միայն ինը
մուսաներ թվելով մենք վիրավորում ենք Սապֆոյին:
Նրա մեջ պետք է տեսնել տասներորդ
մուսային...
Պլատոն
Այս հոդվածը
ցանկացա նվիրել անտիկ մեծանուն բանաստեղծուհի Սապֆոյին (Ք.ա. 630-570թթ.) հետևյալ պատճառներով՝
նախ, այս բանաստեղծուհու երկերը բացառիկ արժեք ունեն իրենց հորինվածքով, երկրորդ՝ Սապֆոն
մեծ ազդեցություն է գործել հետսոկրատյան շրջանի մտածողների վրա և վերջապես, կարիք կա
քննելու, թե արդյոք իրակա՞ն է նրա անձի շուրջ հյուսված լեսբուհու կերպարը:
Սապֆոն գրում
էր իր բանաստեղծությունները և հիմները էոլական բարբառով, ժամանակի տաղաչափության մեջ
ներմուծելով հանգավորման նոր կանոններ (տաղաչափության մեջ այս ոճը հայտնի է "Սապֆոյական
բանաստեղծություն" անվամբ): Սապֆոյի երկերը անմիջապես մեծ ճանաչում ձեռք բերեցին
և արժանացան ժամանակակիցների հիացմունքին: Պատմում են, որ երբ Աթենքի օրենսդիր Սոլոնը
իր զարմիկից լսում է Սապֆոյի խնջույքի երգերից մեկը, ցանկանում է անմիջապես սովորել
այն, ասելով. "Չէի ցանկանա մահանալ, առանց սովորելու այս երգը": Սոկրատեսն
համարում էր Սապֆոյին "սիրո գիտության" մեջ իր ուսուցիչը, Ստրաբոնը նրան
"հրաշք" է անվանում և պնդում, որ պատմության մեջ անիմաստ է փնտրել մեկ այլ
կնոջ, ով կկարողանար գեթ հեռավոր համեմատության մեջ դրվել նրա հետ, իսկ անտիկ շրջանի
հունական պոեզիայի գիտակներ Դիոնիսիոս Հալիկառնացին, Կատուլլոսը և Հորացիոսը Սապֆոյին
համարում են բանաստեղծական նոր դարաշրջանի հիմնադիր: Այնուամենայնիվ, Սապֆոյի ժառանգությունը
դարեր անց մոռացվեց... էոլական բարբառը խրթին էր, հռոմեական իշխանության տարիներին
երկերն գնալով ավելի քիչ էին կրկնօրինակվում, միջնադարում Սապֆոյի ժառանգության ուսումնասիրումը
դուրս մնաց ակադեմիական ծրագրից և արդեն XII դարում նրա երկերը կորսված էին համարվում:
Ողջ բանաստեղծական ժառանգությունից մեզ պատառիկներ են հասել անտիկ հեղինակների մեջբերումների
տեսքով, ինչպես նաև եգիպտական պապիրուսների շնորհիվ:
Subscribe to:
Posts (Atom)








