Showing posts with label Ես և Դու. Show all posts
Showing posts with label Ես և Դու. Show all posts

Thursday, January 24, 2013

Մարտին Բուբեր - "Ես և Դու"


   Մարտին Բուբերը (1878-1965) գերմանաբնակ նշանավոր հրեա գոյափիլիսոփա է: Իր "Ես և Դու" երկում մտածողը խոսում է Մարդ-Աստված անմիջական հարաբերության մասին: Այն չի կարող լինել "ես-նա" անորոշ և վերացական հարաբերություն, այլ պետք է վերածվի կենդանի և անձնավորված ԵՍ-ԴՈՒ շփման: Ստորև թարգմանաբար բերված է գրքի առաջաբանի մի հատված.

   Աշխարհը երկվությամբ է ներկայանում մարդուն, քանի որ երկակի է մարդ-աշխարհ հարաբերությունը: Պատճառը մարդու կողմից արտաբերվող հիմնական բառերի երկվությունն է: Դրանք առանձին բառեր չեն, այլ՝ բառազույգեր: Հիմնական բառերից մեկը ԵՍ-ԴՈՒ-ն է, իսկ մյուսը՝ ԵՍ-ՆԱ-ն (անկախ "Նա"-ի սեռից): Ուստի երկվություն է պարունակում իր մեջ նաև մարդու ԵՍ-ը, որովհետև ԵՍ-ԴՈՒ հիմնական բառի Ես-ը տարբերվում է ԵՍ-ՆԱ-ի մեջ ներկայացող Ես-ից:
   Այս հիմնական բառերը բխում են մարդու էությունից, սակայն ԵՍ-ԴՈՒ հիմնական բառն է միայն արտաբերվում ողջ հոգով: ԵՍ-ն առանձնաբար գոյություն չունի: Երբ մարդն ասում է ԵՍ՝ հասկանում է ԵՍ-ԴՈՒ կամ ԵՍ-ՆԱ հարաբերություններից մեկի ԵՍ-ը և հիշատակվող երկրորդ կողմը միշտ ներկա է ԵՍ-ի մեջ: ԵՍ լինելը և ԵՍ ասելը տարբեր են իրարից, ինչպես պարզապես ԵՍ ասելը տարբերվում է հիմնական բառերից մեկը արտասանելուց: Նա, ով արտաբերում է հիմնական բառը՝ մտնում է հարաբերության մեջ:
   ՆԱ-ի թագավորության մեջ ամեն բան անորոշ է: Երբ ես ասում եմ. "Ես զգում եմ ինչ-որ բան", "Ես պատկերացնում եմ ինչ-որ բան", "Ես ցանկանում եմ ինչ-որ բան" գործ եմ ունենում անորոշ և հեռավոր առարկայի հետ: Այլ է սակայն ԴՈՒ-ի ոլորտը: Երբ մեկն ասում է ԴՈՒ՝ չկա այլևս անորոշություն և նա մտնում է հարաբերության մեջ: