Այս ռուս
կինը խորաթափանց է ինչպես արծիվ, զորեղ՝ առյուծի պես
և միևնույն ժամանակ չափազանց կանացի
է...
Ֆրիդրիխ
Նիցշե
Այս հոդվածը
նվիրված է մի կնոջ, ով իր մտավոր և անձնային որակներով, անկոտրում կամքով կարողացել
է սևեռել իր վրա ժամանակի խոշոր մտածողների ուշադրությունը: Դժվար թե գտնվեր մի տղամարդ,
ով ծնկի չգար նրա ուժի առջև: 20-րդ դարասկզբի գերմանացի գրող Կուրտ Վոլֆի բնորոշմամբ.
"Վերջին 150 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ կին այնքան մեծ ազդեցություն չի ունեցել
գերմանախոս շրջանակների վրա, որքան Լու ֆոն Սալոմեն": Վերջինս մեծ ազդեցություն
է գործել հատկապես Ֆրիդրիխ Նիցշեի վրա, ինչին դեռ մենք կանդրադառնանք: