"Gaudeamus
Igitur" ("Արդ, եկե՛ք ցնծանք") կամ "De Brevitate Vitae"
("Կյանքի կարճատևության մասին") լատիներեն խմբերգը ուսանողական թերևս առաջին
հիմնն է, որ ստեղծվել է համալսարանական շրջանակներում: XV դարի գերմանացի կատակաբան
Սեբաստյան Բրանտը այս երգի գրության տարեթիվ է նշում 1267թ.-ը: Ամենայն հավանականությամբ
այն գրվել է Հայդելբերգի կամ Փարիզի համալսարաններում: Այս երգը հնչում էր ակադեմիական
տարեշրջանների ավարտական միջոցառումներին, ինչպես նաև ուսանողական խրախճանքների սեղանների
շուրջ: Հակառակ ժամանակի արևմտաեվրոպական խիստ բարքերին և զսպվածությանը՝ երգը գովաբանում
էր կյանքի ուրախությունները, երիտասարդությունը և գիտությունը: Ժանրային առումով այս
ստեղծագործությունը մոտ է XI-XIV դդ. թափառական երաժիշտների (տրուբադուրների կամ վագանտների)
հորինած երգերին:
