Արիստոտելին հարցրին, թե ինչո՞ւ նախանձոտ
մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.
- Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից, նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները...
- Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից, նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները...
* * *
Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության
տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ եւ ազատ
բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ: Գահաժառանգին վտանգից ազատելու համար
նրա ուսուցիչը՝ Արիստոտելը խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան
համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն
պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը
եւ Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.
- Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի...
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին...
- Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի...
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին...




.jpg)