Showing posts with label փիլիսոփաների սրտակեր. Show all posts
Showing posts with label փիլիսոփաների սրտակեր. Show all posts

Monday, June 10, 2013

Փիլիսոփաների սրտակերը. Լու Սալոմե


Այս ռուս կինը խորաթափանց է ինչպես արծիվ, զորեղ՝ առյուծի պես
և միևնույն ժամանակ չափազանց կանացի է...
Ֆրիդրիխ Նիցշե

  Այս հոդվածը նվիրված է մի կնոջ, ով իր մտավոր և անձնային որակներով, անկոտրում կամքով կարողացել է սևեռել իր վրա ժամանակի խոշոր մտածողների ուշադրությունը: Դժվար թե գտնվեր մի տղամարդ, ով ծնկի չգար նրա ուժի առջև: 20-րդ դարասկզբի գերմանացի գրող Կուրտ Վոլֆի բնորոշմամբ. "Վերջին 150 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ կին այնքան մեծ ազդեցություն չի ունեցել գերմանախոս շրջանակների վրա, որքան Լու ֆոն Սալոմեն": Վերջինս մեծ ազդեցություն է գործել հատկապես Ֆրիդրիխ Նիցշեի վրա, ինչին դեռ մենք կանդրադառնանք: